Յոթերորդ օրը
80 visualizzazioni • 1 Febbraio 2015 • 26:59
«Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ : Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր այն գործերից, որ սկսել էր անել » (Ծննդ. 2, 1-3).
2015թ. սկզբին Նեթ ֆոր Գոդը ձեզ է առաջարկում մի ֆիլմ, որի թեման շաբաթն է : Այն իր ձևով ու իմաստով տարբերվում է, որովհետև այստեղ խոսվում է ուսուցման մասին, ինչը մեզ համար Աստծո խոսքի մեջ սուզվելու առիթ կլինի :
Ուսուցումը մեզ է ներկայացնում Ֆրանսիական Մոնպելիե քաղաքի թեմի քահանա Հայր Ֆիլիպ Մերսիեն :
Այսօր մեր հասարակություններն ավելիուավելի մեծ ճնշումների են ենթարկվում, ինչը պայմանավորված է տնտեսական արդյունքներով, ու աշխատանքը զբաղեցնում է մեր ժամանակի ամենամեծ մասը : Բազմաթիվ երկրներում աշխատանքը կիրակի օրերին արդեն իրականություն է, իսկ որոշ երկրներում էլ կառավարությունները ցանկանում են լայնորեն խրախուսել այն :
Այս համատեքստում շատ ավելի կարևոր է վերադառնալ այն հիմքերին, որ Աստվածաշունչն է մեզ տալիս, ու հատկապես վերաբացահայտել շաբաթ օրվա կարևորությունը որպես դադարի պահ Աստծուն ու սեփական մերձավորին վերագտնելու համար :
« Վեց օր շարունակ նա իրականացրել է իր ունակությունները, ստեղծել է աշխարհը, իսկ հիմա դադարում է, նա ցույց է տալիս, որ անձնատուր չի լինում աշխատանքին, այլ ինքն է իր աշխատանքի տերը… այլ կերպ ասած՝ շաբաթ օրվա դադարի մեջ Աստծո վերաբերյալ ինչ որ առեղծվածային բան է բացահայտվում է : Նա ունակ է լինել զորեղ, բայց իր զորությանն անձնատուր չի լինում » (Հայր Ֆիլիպ Մերսիե):
Այս ֆիլմը մեզ հարցադրում է անում. Արդյո՞ք մենք ունակ ենք մեր աշխատանքի տերը լինել՝ դադար տալով, որպեսզի լիարժեք ճաշակենք Արարումը :
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
Pour nous aider : https://www.tipeee.com/net-for-god-fr
meno
հայերեն (armenian)
Guarda il trailer