Ես կընթրեմ քեզ հետ Ալֆա դասընթացը
18 megtekintés • 2012.03.01. • 33:06
Այսօր քրիստոնեական հավատքն ու Հիսուսի անձը շատ մեծ հետաքրքրություն
են առաջացնում: Նրա ծնունդից երկու հազար տարի անց աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ հետևում է նրան ու ցանկանում է մշտապես նրան ծառայել: Նա նրանց հավատքի հիմք է ու նրանց կյանքի Տերը: Մինչդեռ շատ մարդիկ ևս, ովքեր եկեղեցի չեն հաճախում, իրենք իրենց հարցեր են տալիս Հիսուսի վերաբերյալ: Արդյո՞ք նա միայն մարդ էր, թե՞ Աստծո Որդի: Ու եթե Աստծո որդի է, արդյո՞ք դա պետք է ազդեցություն ունենա մեր առօրյա կյանքի վրա:
Այս ֆիլմը ձեզ տանում է Լոնդոնի անգլիկան եկեղեցի` Միացյալ Թագավորություն`Բրոմպտոնի Սուրբ Երրորդություն կոչվող եկեղեցի Աստծո գործունեության գեղեցկությունը Ալֆա դասընթացներում բացահայտելու համար: Իրականում 1977թ.-ից քրիստոնեական այս համայնքը կանոնավոր կերպով այդ դասընթացն է առաջարկում. բաց լինելով բոլորի համար` Ալֆան փորձում
է պատասխանել քրիստոնեական հավատքի կենտրոնում գտնվող որոշ բանալի հարցերին: Այն քրիստոնեական հավատքը և կյանքի իմաստը բացահայտելու հնարավորություն է Եկեղեցուց հեռու գտնվողների, քրիստոնեության վերաբերյալ ավելի իմանալ ցանկացողների ու նորելուկ քրիստոնյաների համար:
Այս ֆիլմը մեզ ներկայացնում է Ալֆայի հրաշալի պատմությունը ու տեսանելի
է դարձնում դրա արգասաբերությունը. տպավորիչ է տեսնել Քրիստոսին, ով ներկա է ու կյանքեր է փոխում. շատ քրիստոնյաներ ու ոչ քրիստոնյաներ ցնցված
են Ավետարանի ճշմարտությունից:
1977թ.-ին Բրոմպտոնի Սուրբ Երրորդություն եկեղեցում 8 հոգու համար դասընթացից հետո, այսօր` 2012թ.-ին, Ալֆան 110 լեզուներով տարածված
է 169 երկրներում. ավելի քան 18 միլիոն մարդ է հետևել այդ երթուղուն,
որը փոխանցվել է քրիստոնեական բոլոր հավատքների 60 000 եկեղեցիների միջոցով: Խորապես էկումենիկ գործունեություն: Ինչպես անգլիկան քահանա
ու ողջ աշխարհում Ալֆայի ղեկավար Նիկի Գամբելն է ասում. «Ալֆայի ուղերձը հատուկ ուղղված չէ որևէ դավանանքի, դա ուղերձն է, որը Նոր Կտակարանի սրտում է և որի հետ բոլոր քրիստոնյաները համաձայն են ու, հետևաբար,
սա մի բան է, որ բոլոր եկեղեցիները կարող են իրականացնել»:
Ամփոփելու համար Նոր ուղի համայնքի ղեկավար Հայր Լորան Ֆաբրը ասում է. «Ալֆան Հոգեգալուստի գործն է, այն Հոգեգալուստ ապրելու ու Հոգու զորություն ստանալու հրավեր է»:
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
Pour nous aider : https://www.tipeee.com/net-for-god-fr
kevesebb
հայերեն (armenian)