Երկար ճանապարհ դեպի ապաքինում – Հայր Միքաել Լապսլե
95 vistas • 20 de enero de 2016 • 29:36
Այս ֆիլմը Հայր Միքաել Լապսլեի կոչման պատմության մասին է: ֆիզիկապես ցմահ վիրավոր` նրա վերքը արգասաբեր եղավ աշխարհում տրավմաների ենթարկված հոգիների ապաքինման համար:
Նոր Զելանդայում ծնված, 1973թ.-ից անգլիադավան քահանա Հայր Միքաելը իր ձեռնադրումից անմիջապես հետո ուղարկվում է Հարավային Աֆրիկա: Այդ ժամանակ է, որ նա ներքաշվում է ռասսայական խտրականության դեմ աճող պայքարի մեջ: Քաղաքական այդ վարչակարգը մերժում էր քաղաքացիական, տնտեսական, սոցիալական հավասարությունը սպիտակամորթների ու մաշկի այլ գույն ունեցող անձանց միջև: Այդ մարտում նա 1990թ.-ին մահափորձի զոհ է դառնում` կորցնելով երկու ձեռքերն ու աջ աչքի տեսողությունը:
Իր ապաքինման ժամանակ, Աստծո օգնությամբ ու աշխարհում բազում մարդկանց աջակցությամբ է, որ նա չի ընտրում վրեժխնդրությունը, այլ` հաղթական լինելն ու իր երազների աշխարհի կառուցմանը մասնակցելը:
Իրականում 1998թ.-ին Դեսմոնդ Տուտու արքեպիսկոպոսի ղեկավարած «ճշմարտություն և հաշտեցում» հանձնաժողովի շարժման մեջ ստեղծում է հիշողությունների ապաքինման ինստիտուտ: Նա տարածքներ է առաջարկում բռնության դեպքերի զոհերի ու դրանք իրականցնողների համար, որպեսզի նրանք խոսքի արտահայտման խմբերում պատմեն իրենց պատմությունները` այդպիսով հաղթահարելով իրենց տրավմաները: Այսօր Հայր Միքաելը ճանապարհորդում է աշխարհով ապաքինման այդ աշխատանքը Աֆրիկայում ու բազում երկրներում տարածելու համար:
This film is made by the Chemin Neuf Community for the International Ecumenical Fraternity, 'Net for God'.
For more information: www.netforgod.tv
To contact us: netforgod@chemin-neuf.org
menos
հայերեն (armenian)