Ավետարանի ուժը Երիտասարդների համաշխարհային օրեր

Ավետարանի ուժը Երիտասարդների համաշխարհային օրեր

22 zobrazení • 1. 11. 2010 • 33:05

2011թ-ը նորից Երիտասարդների համաշխարհային օրերի տարին է. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը պատրաստվում է ընդունել 2 միլիոն երիտասարդներ ողջ աշխարհից 2011թ. ԵՀՕ-երի համար` Երիտասարդների համաշխարհային 26-րդ օրերի համար 2011թ.-ի օգոստոսի 16-21-ը» :
Միջազգային Էկումենիկ Եղբայրությունը ևս ներկա կլինի և այս ֆիլմով հրավիրում է ձեզ ճանաչել Աստծո գործը նման իրադարձության մեջ :

Իրականում Երիտասարդների համաշխարհային օրերը 1984թ-ից ի վեր համախմբել են միլիոնավոր երիտասարդների բոլոր երկրներից, լեզուներից, ազգերից ու ժողովուրդներից: Համաշխարհային այս իրադարձությունը, որ տոնվում է ամեն տարի Ծաղկազարդի կիրակի աշխարհի կաթոլիկ թեմերում և ամեն երկու կամ երեք տարին մեկ գլոբուսի որևէ կոնկրետ երկրում, հիմնվել է Հովհաննես Պողոս II Պապի կողմից : Նա Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Պապն էր 26 տարի` սկսած 1978թ-ից :
Բուենոս Այրեսից 1987թ-ին Սիդնեյ` Ավստրալիա 2008-ին` անցնելով Սեն Ժակ դը Կոմպոստելով, Չեստոչովա, Դենվեր, Մանիլ, Փարիզ, Հռոմ, Տորոնտո, Քյոլն ; Երիտասարդների 25 Համաշխարհային օր է տոնվել :

Ո՞րնէ ԵՀՕ-երի սկզբնաղբյուրը: Ի՞նչն է գրավում այդքան երիտասարդների: Ինչպե՞ս է Աստված միջամտում: Ինչպե՞ս պատասխանել Աստծո կանչին. «Արի և հետևիր ինձ»: Փորձելով պատասխանել այս չորս հարցերին այս ֆիլմը մեզ տանում է դեպի Ավետարանի ճանաչում, որն ուժ է և իմաստ է տալիս կյանքին:

Սրբազան Ռենատո Բոկարդոն այսօր արքեպիսկոպոս է Հռոմի հյուսիսի Սպոլետո Նորսիա թեմում: Համարյա 10 տարի պարտավորված լինելով Երիտասրդների համաշխարհային օրերի կազմակերպմամբ նա մեզ տանում է դեպի ԵՀՕ-երի հիմնական ուղերձ: Համաշխարհային օրվա կառուցվածքը պտտվում է մի կենտրոնի շուրջ, իսկ կենտրոնը Քրիստոսի անձն է և ուղերձը: Համաշխարհային օրը ամենով, որ առաջարկում է հայացքի արտահայտությունն է, որ Հիսուսը հասցեագրում է Ավետարանի երիտասարդին, սիրալիր հայացք, որ կյանքի է կոչում: Այս ֆիլմում բազմաթիվ երիտասարդներ վկայում են Աստծո հետ իրենց հանդիպման մասին ԵՀՕ-երի ամբոխների մեջ: Աստված անցնում է և սպասում է յուրաքանչյուրին: Լինենք մեկ թե երկու միլիոն… Համաշխարհային օրերին յուրաքանչյուրն իր տեղն ունի, յուրաքանչյուրը ցանկալի է!

Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».

Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
méně

Jazyky :
հայերեն (armenian)
Toto médium je k dispozici také v :
Français
English
Deutsch
(arabic) العربي
Español
Magyar
Italiano
Latviski
Lietuvių
Malagasy
Nederlands
Polski
Português
русский (russian)
Česky
Kanál: Net For God