Laudato si’-ն /Գովեմ զՔեզ/ Աֆրիկյան հողում Սոնգհայի կենտրոն
21 zobrazení • 1. 12. 2016 • 31:29
Ֆրանցիսկոս պապի Laudato si’ /Գովեմ զՔեզ/ շրջաբերականը ողջ աշխարհում հնչեցրեց հողի ճիչը, որի ռեսուրսները անխնա կերպով շահագործվում են մարդու կողմից : Այդ կրիտիկական իրավիճակում 2015թ. դեկտեմբերին 195 պետություններ միջազգային համաձայնագիր ստորագրեցին Փարիզում ընթացող «COP 21»-ի ժամանակ /Կլիմայի վերաբերյալ կոնֆերանս Փարիզում/, որով պարտավորվեցին միջոցներ ձեռնարկել կլիմայական տաքացումը սահմանափակելու համար : Վտանգված է ոչ ավել, ոչ պակաս մարդկության ապագան, որն անցնում է Արարման հետ գտնված ներդաշնակության միջով՝ ստեղծելով արտադրելու ու սպառելու նոր միջոցներ : Աֆրիկայում, որ մարդկության բնօրրան է, նման մի նախաձեռնություն է սկսվել մոր երեսուն տարի առաջ. Սոնգհայի կենտրոնը Բենինում :
Հոգևոր հայր Գոդֆրե Նզամուջոն ու նրա թիմը կարողացել են արտաքինից անբերրի հողը դարձնել պտղաբեր՝ առանց քիմիական նյութերի գործածության : Պետք է միայն լսել բնությանը, այն ընդունել որպես կողմնացույց՝ զարգացնելու համար տվյալ կոնտեքստին համապատասխան նախաձեռնությունները : Գիտության օգնությամբ մարդը վերագտնում է իր նորարարական կարողությունները ու միաժամանակ բնության հետ հաղորդակցությունը :
2016թ. դեկտեմբերին Նոր ուղի համայնքը քվեարկեց մի որոշում, որով հանձն առավ մարդկանց, շրջակա միջավայրի ու մեր մոլորակի ռեսուրսների նկատմամբ հարգալից գյուղատնտեսական լուծումներ գործարկել աբբայությունների ու իրեն վստահված հողերի շահագործման ժամանակ : Այս ֆիլմը այդ ուղղությամբ առաջին քայլն է :
This film is made by the Chemin Neuf Community for the International Ecumenical Fraternity, 'Net for God'.
For more information: www.netforgod.tv
To contact us: netforgod@chemin-neuf.org
méně
հայերեն (armenian)
Podívejte se na upoutávku