Սպիտակ վարդը Հանս և Սոֆի Շոլեր

Սպիտակ վարդը Հանս և Սոֆի Շոլեր

34 vues • 20/06/2017 • 32:06

Այս ֆիլմը վկայություն է երկու երիտասարդների վերաբերյալ` Հանս և Սոֆի Շոլերի, ովքեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ իրենց հավատքի անունով ու իրենց կյանքի գնով, ընտրում եմ դիմադրելը
և Գերմանիայում 1940-ական թվականներին նացիստական վարչակարգի ամբողջատիրությունը դատապարտելը: Այդպես է, որ 1942թ. գարնանը նրանք իրենց ընկեր Ալեքսանդր Շմորելի հետ հիմնում են «Սպիտակ վարդ» դիմադրության խումբը: Այսօր նրանք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական դիմադրության խորհրդանիշն են:

Երիտասարդ հիտլերականների շարքերն անցումից հետո, որտեղ նրանք հասկանում են նացիստական վարչակարգի ազդեցությունը երիտասարդների վրա, ըմբոստանալով Հիտլերի բռնապետության
և պատերազմի պատճառած տառապանքների դեմ` Սոֆին և Հանսը մտնում են նացիստական վարչակարգի դեմ ակտիվ դիմադրության մեջ: Լինելով բողոքական մտավորականների ընտանիքից, իրենք ևս լինելով Արիստոտելի, Սենտ Օգյուստենի ու Գյոթեի մշտական ընթերցողներ`նրանք աջակցություն էին ստանում իրենց հորից և մեծապես քաջալերվում փիլիսոփայության իրենց դասախոս Կուրտ Հյուբերից:




Նաև աստվածաբանության դասախոս Կարլ Մութի շնորհիվ Հանսը, իսկ հետո Սոֆին հայտնաբերում
են Աստծո նկատմամբ իրական հավատքը և մտնում են ոչ կատաղի դիմադրության մեջ: Ուսանողներին ուղղված թռուցիկների ստեղծմամբ, ազդագրերի ու լոզունգների փակցմամբ, խումբը մեծ քաջությամբ բախվում է հիտլերյան հաշվեհարդարի սպառնալիքին:

Լինելով բժշկական ֆակուլտետի ուսանող` Հանսը դեմ էր արևելյան ճակատ մեկնել որպես բուժեղբայր. մի փորձառություն, որը միայն հաստատեց նրա ըմբոստությունը երրորդ Ռայխի քաղաքականության դեմ: Նրա վերադարձից հետո Սպիտակ վարդը միանում է դիմադրության ազգային ցանցին, և նրանց գործունեությունն ավելի լայն արձագանք է ստանում հազարավոր փաստաթղթերի շնորհիվ, որ գաղտնաբար տարածվում են Մյունխենից Վիեննա` անցնելով Շտուտգարտով և Ֆրանկֆուրտով:
Նրանք ձերբակալվում են 1943թ. հունվարին, երբ թռուցիկներ էին բաժանում Մյունխենի համալսարանում: Նրանց դատավարության ժամանակ Սոֆին աննկուն քաջություն է ցուցաբերում
և հայտարարում. «Այն, ինչ մենք ասացինք ու գրեցինք, շատերն են մտածում: Բայց նրանք
չեն համարձակվում արտահայտել»: Հանս Շոլը ևս դիմադրում է մինչև վերջ հայտարարելով.
«Որոշ ժամանակ անց, դուք կլինեք մեր տեղում»:
Հանսը, Սոֆին և նրանց ընկեր Քրիստոֆ Պրոբստը երեքն էլ մահվան են դատապարտվում չորս օր անց:

Ճշմարտության այդ ոգով, որը գերիշխում է բռնության և ատելության վրա, Հանսն ու Սոֆին ընտրում են Հիսուս Քրիստոսի նկատմամբ իրենց հավատքի անունով իրենց խորը համոզմունքին, մարդկային արժանապատվության համար իրենց պայքարին չդավաճանելը:

Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».

Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
moins

Langues :
հայերեն (armenian)
Chaîne: Net For God