«Որպեսզի բոլորը մեկ լինեն» – Օթկոմբի աբբայություն

«Որպեսզի բոլորը մեկ լինեն» – Օթկոմբի աբբայություն

15 vues • 19/01/2016 • 30:37

Այսօր Նեթ ֆոր Գոդը ձեզ տանում է Ֆրանսիայի հարավ արևելքում գտնվող Օթկոմբի աբբայություն` բացահայտելու համար Աստծո գործի արարման գեղեցկությունը, որն ութ դար շարունակ այդ հրաշալի վայրում է պահպանվում:
Աբբայությունը կառուցվել է 1137թվականին Բուրժե լճի ափերին սիստերսյան վանականների կողմից: 1922թ.-ին բենեդիկտյան վանականները հաջորդում են նրանց, որպեսզի այնուհետև 1992թ.-ին աբբայությունը վստահեն Նոր ուղի համայնքին:

Աբբայությունը հավատարիմ է մնում լռության ու աղոթքի իր կոչմանը` ամեն տարի տարբեր երկրներից քրիստոնեական տարբեր դավանանքների հազարավոր մարդկանց ընդունելով: Երիտասարդների համար փառատոններն ու հավաքները, զույգերի ու ընտանիքների համար Կանա հավաքները և էկումենիկ համաժողովները ամիսներ շարունակ հաջորդում են իրար. բազում առիթներ բացահայտելու համար փրկության ուժը Հիսուս Քրիստոսի մեջ յուրաքանչյուր մարդու համար:

Ողջ տարվա ընթացքում աբբայությունը Վերապատրաստման միջազգային կենտրոն է, որտեղ հինգ մայրցամաքներից ու տարբեր եկեղեցիներից մոտ 60 երիտասարդներ միասին 3-ից 9 ամիս աստվածաշնչյան, աստվածաբանական ու համայնքային վերապատրաստում են անցնում. դա արտոնյալ առիթ է նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի վերապատրաստվեն այնուհետև առաքելության մեկնելու ու Եկեղեցուն ու աշխարհին ծառայելու համար:


Այս ֆիլմում բազում երիտասարդներ պատմում են Օթկոմբում ապրած իրենց փորձառության մասին. առօրյա անձնական աղոթքով լցված այդ մեկուսացումն ու Աստծո խոսքին հետևելը, եղբայրական կյանքը նպաստում են հարություն առած Քրիստոսի հետ անձնական հանդիպման հիմնարար փորձառությանը, հանդիպում, որը փոխում է ողջ կյանքը, որը բուժում է, որը վերականգնում է ու պարգևում է խաղաղություն ու մեծ ուրախություն:

Օթկոմբի այս վայրը տարիների ընթացքում դարձել է աշակերտների դպրոց, միասնության վայր, որտեղ Քրիստոսի ամենակարող սիրո շնորհիվ ներումը հնարավոր է դառնում, ու պատնեշները եկեղեցիների ու երկրների միջև ընկնում են:

This film is made by the Chemin Neuf Community for the International Ecumenical Fraternity, 'Net for God'.

For more information: www.netforgod.tv
To contact us: netforgod@chemin-neuf.org
moins

Langues :
հայերեն (armenian)
Chaîne: Net For God