Շնորհակալություն Թաիս
21 vues • 01/05/2012 • 32:00
Շնորհակալություն Թաիս
Այս ֆիլմը ֆրանսիացի մի զույգի` Ան-Դոֆին Ժյուլիանի ու նրա ամուսնու` Լոյկի հրաշալի ու միաժամանակ ծանր վկայությունն է: Նրանք պատմում են իրենց փոքրիկ աղջկա` Թաիսի կյանքը, թե որքան բան են ստացել ու հասկացել նրանից` լսելով ու հետևելով նրա սրտին
ու հոգուն:
2005թ.-ին Փարիզում Ան-Դոֆինն ու Լոյկը լցված էին գրեթե հովվերգական երջանկությամբ: Իրենց որդի Գասպարից հետո, որը շուտով դառնալու էր 4 տարեկան և դստեր` 2 տարեկան Թաիսից հետո նրանք իրենց երրորդ երեխային էին սպասում հուլիսի կեսերին: Մասնագիտական կյանքը նրանց երջանկացնում էր, ու նրանք իրար խորապես սիրում էին: Կյանքը նրանց ժպտում էր... բայց այդ ամառ, լողափին, մի փոքրիկ ավազի հատիկ գալիս
է խոչընդոտելու կատարյալ երջանկությունը. թաց ավազի վրա Թաիսի փոքրիկ ոտքերի թողած հետքերին նայելիս, նրանք նկատեցին, որ նա ինչ-որ հատուկ ձևով էր քայլում.
նրա բութ մատը ձգտում էր դեպի դուրս թեքվել:
Մի շարք հետազոտություններից հետո բժիշկներ նրանց աղջկա մոտ հայտնաբերում
են ժառանգաբար փոխանցվող անբուժելի մի հիվանդություն, որն է մետաքրոմատիկ լեյկոդիստրոֆիան: Թաիսի բուժման համար ոչ մի հույս չկար.նրան ապրելու միայն մի քանի տարի կամ նույնիսկ մի քանի ամիս էր մնում: Այդ մասին նրանք իմացան Թաիսի երկու տարեկանի տարեդարձի օրը: Նման պամաններում ինչպե՞ս երջանիկ լինել:
Այդքան ցանկալի երջանկությունը փշրվում է, այլևս դժվար էր մտածել ապագայի գեղեցիկ ծրագրերի մասին: Հատկապես, որ ապագա նորածինն էլ չորսը մեկին հարաբերությամբ ախտահարված լինելու վտանգի տակ էր:
Թաիսի հիվանդությամբ խելահեղ առօրյայի ու այդ փորձության խավարի մեջ լույս նշմարվում. Թաիսն իր կյանքի մայրամուտին առեղծվածային կերպով դառնում է մեկը,
ով սրտեր է վերափոխում ու հատկապես իր ծնողների սրտերը: Նա դառնում է «Կյանքի տերը»: Անգամ այն ժամանակ, երբ աստիճանաբար` օրերի ընթացքում, կորցնում է իր ունակությունները` խոսքը, տեսողությունը, լսողությունը, շարժունակությունը, առեղծվածային կերպով փայլում է խաղաղությամբ, որը փոխակերպում է բոլոր նրանց, ովքեր մոտենում են նրան: Հիվանդությունը քայքայում է նրա մարմինը, բայց չի տիրում սրտին. Թաիսն ընդունելով իր կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա, մեզ ցույց է տալիս սրտի ճանապարհը, Սիրո ճանապարհը մեծատառ Ս-ով:
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
moins
