Նոր ուղի համայնքի հաեստ սկիզբը
62 vues • 01/06/2013 • 28:46
Այսօր Նեթ ֆոր Գոդը ձեզ հրավիրում է բացահայտելու էկումենիկ կոչումով միջազգային կաթոլիկ Նոր ուղի համայնքի սկզբնավորումը: Այսօր Նոր ուղի համայնքը ներկա
է 5 մայրցամաքների 27 երկրներում ու համախմբում է 1800 անդամների, զույգերի, նվիրյալ ամուրիների, քրիստոնեական տարբեր դավանանքների կանանց ու տղամարդկանց: Միասնության գաղափարով ոգևորված` նրանք աղոթում ու աշխատում են իրենց
ողջ ուժով` Սուրբ հոգուն հպատակվելով, հայտնելու համար յուրաքանչյուրին « Քրիստոսի անչափելի հարստությունը»: Բազում առաքելություններով հազարավոր երիտասարդներ, զույգեր ու ընտանիքներ տեսել են, թե ինչպես է իրենց կյանքը փոխվել Քրիստոսի
միջոցով:
Բայց ի՞նչ ծագում ունի Նոր ուղի փոքրիկ համայնքը: 1800 անդամներն այսօր ապրում
են համայնքային կյանքով` հետևելով Քրիստոսին, քանի որ նրանց կանչը հիմնվում
է Հոգով մկրտության փորձառության վրա, որը 1972թ.-ին ապրեցին երկու երիտասարդ ճիզվիտ ֆրանսիացիներ` Լորան Ֆաբրը և Բերտրան Լըպեզան: Երեք ամերիկացիների,
մի երիտասարդ ճիզվիտի և խարիզմատիկ վերստին ծննդից սերած երկու երիտասարդ անգլիկաների օգնությամբ նրանք ապրում են նոր հոգեգալուստը` Հայր Աստծո սիրո մեջ սուզված:
Վերադառնալով Լիոն, նրանք պատմում են իրենց փորձառության մասին և խարիզմատիկ աղոթքի խումբ են ստեղծում. բուժումներ, նշաններ ու հրաշքներ են տեղի ունենում, աղոթքի խումբն անդադար մեծանում է: Բայց արդյո՞ք բավարար է շաբաթը մեկ անգամ հանդիպելը: Նրանցից յոթն ընտրում են համայնքային կյանքը` կիսելով ամեն ինչ, ինչպես նկարագրված է Գործք Առաքելոց գրքում առաքյալների գործունեության ժամանակ.
դա Նոր ուղի համայնքի սկիզբն էր` Ֆուրվիերի բլրակին` Լիոնում. մի տարածք,
որը մշակվել էր մարտիրոսների՝ Սուրբ Բլանդինի, Սուրբ Պոտենի, Սուրբ Իռենեի և շատ ուրիշների արյամբ... Տարիների ընթացքում Սուրբ Հոգու ղեկավարությամբ Համայնքը զարգանում ու լայնորեն ընդլայնվում է:
Այս ֆիլմում Համայնքի հիմնադիր և ղեկավար Հայր Լորան Ֆաբրը և Քույր Ժակլին Կուտելիեն, ով Համայնքի ձևավորմանը նպաստած 7 անդամներից մեկն է, մեզ հնարավորություն են ընձեռնում բացահայտել Սուրբ Հոգու գործը:
This film is made by the Chemin Neuf Community for the International Ecumenical Fraternity, 'Net for God'.
For more information: www.netforgod.tv
To contact us: netforgod@chemin-neuf.org
moins
