Նա անտեսանելի Աստծո պատկերն է Թուրինի կտավը
193 vues • 01/06/2010 • 35:57
2010թ. ապրիլի 11-ից մայիսի 23-ը ավելի քան երկու միլիոն ուխտագնացներ բռնում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի ճանապարհը Թուրինում` Իտալիայի հյուսիսում: Նրանք գալիս են հիանալու արևմտյան աշխարհի ամենաառեղծվածային առարկաներից մեկով` Թուրինի կտավով:
Այս կտորը միակն է աշխարհում, որի վրա կարելի է դիտարկել այն մարմնի ճշգրիտ հետքը, որը փաթաթված է եղել դրանով. Մեռած, խաչված մի մարդ, որն ըստ բժշկական ուսումնասիրությունների, ապրել է մի իսկական տառապանք: Սա Ավետարանն է`պատկերներով, Հիսուս Քրիստոսի ողջ տանջանքը բացահայտված է այստեղ իր բոլոր մանրուքներով:
Այս ֆիլմի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվում, որոնց պատասխանները մեզ տանում են դեպի կտորի զննման, որն այսօր դեռ առեղծված է.
1. Ո ՞ րն է այս կտորի սկիզբը:
2. Ինչպե ՞ ս է ձևավորվել պատկերը:
3. Ո ՞ վ է կտորի մարդը:
4. Ի ՞ նչ տարիքի է կտորը:
5. կտորի կնիքը մեր կյանքերի վրա:
Բազմաթիվ վկաներ, որոնց մեջ մեծ գիտական հետազոտողներ կան, փորձում են պատասխանել այս հարցերին.
Բարրի Շվորցը ամերիկացի գիտական լուսանկարիչ է, ով STURP խմբի անդամ էր 1978թ.-ին (Shroud of Turin Research Project): Լինելով հրեա` նա իր կյանքի 32 տարիների ընթացքում ուսումնասիրել է կտորը: Նրա հետազոտությունները նրան համոզեցին, որ զարմանալի գիտական հատկանիշներով այս առեղծվածային կտորը հենց նույն սավանն է որով փաթաթվել է Հիսուս Նազարեթցու մարմինը խաչի վրա իր մահից հետո: Կտորի ուսումնասիրությունը տակնուվրա արեց նրա կյանքը:
Ֆրանսիացի գիտնական և բժիշկ Տիբալթ Էյմբուրգերը և Սեբաստիան Կատալդոն «Թուրինի կտորի վերջին բացահայտումները » գրքի համահեղինակներն են: Նրանք մեզ փորձում են օգնել մտել կտորի գիտական առեղծվածի մեջ` «պրովոկացիա խելացիությանը» (ըստ Հովհաննես-Պողոս II-ի 1998թ.). Իրականում այս կտորը չի դադարում մարտահրավեր նետել գիտությանն ու նրա համոզմունքներին. ինչպե՞ս է այս հետքը ձևավորվել կտորի վրա և ի՞նչ տարիքի է այն: Այս ամենը դեռ առեղծված է մնում:
Շատերն են այս տառապած մարմինը տեսնելով վերագտնում Աստծո Որդու` Հիսուսի սերը յուրաքանչյուրի համար: Այդպես եղավ նաև Բեատրիս Գեսպերոյի հետ, ով « Ցույց տուր մեզ քո դեմքը » կազմակերպության փոխնախագահն է: Նա ճանապարհորդում է տարբեր երկրներ, որպեսզի տարածի կտորից բխող լույսը, որ փոխեց իր կյանքը:
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
moins

Regarder la bande-annonce