Մերկ ձեռքերով պրոթեզիստները – Ռեյմոնդ և Պիեռ Ժաքարներ
15 vues • 18/01/2016 • 30:01
Այսօր Նեթ ֆոր Գոդը ձեզ տանում է երկու ոչ սովորական եղբայրների, երկու քահանաների` Պիեռ և Ռեյմոնդ Ժաքարների հետ հանդիպման: 1967թ.-ից նրանք հազարավոր կիլոմետրեր են անցել աշխարհով` մեղմելու համար ամենաաղքատների ու հատկապես բորոտների ցավը: Հույսն ավելի շատ դնելով Տիրոջ նախախնամության, քան սեփական ուժերի վրա, բախվելով ծայրահեղ թշվառությանը` նրանք նպաստել են հազարավոր մարդկանց ոտքի կանգնեցնելուն ու նրանց արժանապատվությունը նրանց վերդարձնելուն:
Պիեռ և Ռեյմոնդ Ժաքարները Ֆրանսիայի Բըզանսոն քաղաքի թեմից են եղել: Որպես միսիոներ նրանք սկզբում զբաղվել են Քամերունի բորոտներով : Բժշկական կրթություն չունենալով` նրանք արմատապես փոխել են բորոտության բուժումը և ստեղծել ժամանակակից, ոչ թանկարժեք, տեղական նյութերից պատրաստված ու յուրաքանչյուրին անհատապես հարմարեցված պրոթեզներ : Ժամանակի ընթացքում այդ արդյունավետ մեթոդը զարգացել ու դուրս է եկել աֆրիկյան մայրցամաքի սահմաններից ոչ միայն բորոտների, այն նաև անդամալույծ մարդկանց համար:
Ժաքար եղբայրների առաքելության սրտում Ավետարանն է, մարդու նկատմամբ խորը հարգանքը : Աղոթքի մեջ Քրիստոսի հետ հարատև միասնությանը հավատարիմ` նրանք փորձում են մարդկանց տեսնել այնպիսին, ինչպիսին Քրիստոսն է տեսնում:
Այպես է, որ ավելի քան երեսուն տարվա ընթացքում նրանք 182 առաքելություն են իրականացրել աշխարհի ավելի քան 34 երկրներում` որպես միակ ուղեբեռ ունենալով սրտի լեզուն ու ցանկացած գնով մարդուն փրկելու ու սիրելու խենթ ցանկությունը :
1978թ.-ից 27 տարի շարունակ Պիեռն ու Ռեյմոնդը Հարավային Ամերիկայի Կոլումբիայի նահանգում` Բոգոտայի փողոցներում, այդ նույն սրտի լեզվով վեր են բարձրացրել փողոցի արհամարհված ու վիրավոր կանանց:
Այսօր նրանք Ֆրանսիայի հարավ արևելքում հայեցողական քույրերի համայնքին են ծառայում: Նրանք իրենց առաքելությունն այլ կերպ են իրականացնում: Շարունակում են գովերգել իրենց ուսուցչին Սուրբ հաղորդության ժամանակ, լռության մեջ, նրանց հետ, ում հանիպում են: Այդպիսով նրանք մեղմացնում են այլ բարոյական ու հոգևոր հիվանդությունների, թաքնված բորոտների ցավը, որպեսզի բոլորը կարողանան ապրել Հայր Աստծո զավակը լինելու ուրախությունը:
This film is made by the Chemin Neuf Community for the International Ecumenical Fraternity, 'Net for God'.
For more information: www.netforgod.tv
To contact us: netforgod@chemin-neuf.org
moins
