ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ (1) Քրիստիան դը Շերժեն և Մոհամեդը

ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ (1) Քրիստիան դը Շերժեն և Մոհամեդը

45 vues • 01/10/2009 • 40:20

Մենք գիտակցում ենք, որ Հայր Քրիստիան Սալանսոնի այս հարցազրույցը Քրիստիան դը Շերժեի մտքի վերաբերյալ էական հարցեր է առաջացնում կրոնների հանդիպման աստվածաբանության վերաբերյալ, որը մնում է որպես լայնորեն բաց մի խառնաշփոթ: Այդ պատճառով է, որ այս ֆիլմը առաջինն է այն շարքից, կոչվում է «ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ», որում Նեթ ֆոր Գոդը կգնա միևնույն թեմայի շուրջ տարբեր տեսակետների հետ հանդիպման:

Ահա մի քանի տեղեկություններ, որ ձեզ կօգնեն վարել ձեր հանդիպումը`

Ա. Ֆիլմի նկարագրությունը`

«Աստծո կանչը, որ ես լսեցի , ինձ տանում էր դեպի կայունության այդ եկեղեցում,
Որպեսզի մարմնավորեի երկրի բոլոր բակիչների հետ, Աստծո այդ Քաղաքը,
Որտեղ պետք է անհետանան կրոնների, ցեղերի, հայրենիքների բոլոր սահմանները»:

Մարսելի` կրոնների աստվածաբանության և գիտության ինստիտուտի տնօրեն` Հայր Քրիստիան Սալանսոնի1 հետ է, որ այս ֆիլմը մեզ թույլ է տալիս մտնել Քրիստիան դը Շերժեի մտքի և կյանքի յուրօրինակության մեջ :

Քրիստիան դը Շերժեն Թիբիրինի վանականների Համայքնի աղոթող էր` ալժիրյան Ատլաս լեռների եկեղեցում :1996թ-ին Ալժիրի համար դժվարին տարիներին, երբ մեծամասնական իսլամը հայտարարում է, որ միակ բնական կրոնը իսլամն է և մերժում է տարբերության արտահայտման իրավունքը, այս վանականներից 7-ին գողանում են ու փակում երկու ամիս մինչ նրանց սպանությունը 1996թ.- մայիսի 21-ին: Երկու եղբայրներ Ամեդեն և Ժան-Պիեռը փրկվում են ողբերգությունից: Նրանց շնորհիվ Ատլասի Աստվածամոր տաճարը շարունակվում է ոչ թե Ալժիրում, այլ Մարոկոյում` Միդելտ եկեղեցում:
Իր մի ընկերոջ` մուսուլման Մոհամեդի հետ հանդիպումով Քրիստիան դը Շերժեն ստացավ վանական լինելու իր կոչումը` իսլամի հետ հանդիպման փորձությամբ : Ալժիրի պատերազմի ժամանակ, 10 երեխաների հայր Մոհամեդը նրան պաշտպանեց իր կյանքի գնով մի պատահարի ժամանակ : Այս իրադարձությունը վճռորոշ դարձավ նրա գոյության համար : նա լսում է Ալժիրում մի ժողովրդի հետ կապնվելու կանչը :

1964թ-ին կարգվելով քահանա` Էգեբել Աբբայությունուն Քրիստիան դը Շերժեն իրականացնում է 18 ամսվա եկեղեցական վերապատրաստում մինչ 1971թ. հունվարին Թիբիրին գալը:. Քիչ քրիստոնյաներ ու առավել քիչ թվով վանականներ ընտրում են մուսուլմանների հետ հոգևոր հանդիպման ճանապարհը : Վատիկանը միայն բացում է կաթոլիկ եկեղեցու դռները ճանաչելով. « որ ոչինչ չի նետում, ինչը ճիշտ է ու սուրբ մեծ կրոնների համար » :

Իր վանական եղբայրների հետ Քրիստիան դը Շերժեն ցանկանում է լինել « աղոթող այլ աղոթողների մեջ » հարևանների ու մուսուլման ընկերների մեջ, ում հետ նա կիսում է իր առօրյան : Հենց իր փորձառությունից է, որ նա մշակում է մի յուրօրինակ աստվածաբանական միտք , որ կիսում է մի շարք գրվածքներում, հատկապես քարոզներում, կոնֆերանսներում, որ իրականացրել է տասներկու տարիների ընթացքում, երբ Համայնքի աղոթող էր:

Քրիստիան Սալանսոնը` Քրիստիան դը Շերժեի գրվածքներին ծանոթ, մեզ հրավիրում է դեպի Քրիստիան դը Շերժեի մտքի ու կյանքի յուրօրինակություն : նա կիսում է մեզ հետ իր համոզմունքը` այս փոքրիկ անկայուն եկեղեցին տառապած Ալժիրում մեր ժամանակի համար Հոգու նշան է բոլորի համար :


Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».

Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
moins

Langues :
հայերեն (armenian)
Ce média est aussi disponible en :
Français
English
Deutsch
(arabic) العربي
Créole mauricien
Español
Magyar
Italiano
日本 (japanese)
Kirundi
Latviski
Malagasy
Nederlands
Polski
Português
русский (russian)
Česky
Chaîne: Net For God