«Երանելի Ֆրասատին»
19 vues • 01/05/2016 • 28:28
Պիեռ Ջիորջիոն ծնվել է իտալական բուրժուական ընտանիքում, Լա Ստամպա հայտնի թերթի տնօրենը նրա հայրն էր: Պիեռը սիրում էր իր ժամանակն անցնկացնել օգնելով Թուրինի ամենաղքատ թաղամասերում ապրողներին: Իսկ Իտալիայում ֆաշիստական շարժման վերելքի ժամանակ, նա նաև քաղաքական հանձնառություն է ստանձնում և պայքարում սոցիալական արդարության համար:
Իր հանձնառությանն անհրաժեշտ էներգիան նա ստանում էր Քրիստոսի հետ հարաբերությունից: Նա իր հավատքն ու տարերքն ապրում էր իր ընկերների հետ: Միաժամանակ նա շատ սպրոտային էր ու սիրահարված էր լեռներին, դրա համար չէր վարանում իր ընկերների տանել «դեպի բարձունքներ»:
Պիեռ Ջիորջիո Ֆրասատին մահացավ 24 տարեկանում մի հիվանդությունից, որը նա հավանաբար վարակվել էր մի աղքատ ընտանիքից:
1990թ. մայիսի 20-ին նա դասվեց երանելիների կարգին Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից, ով նրան տվեց "8 երանիների մարդը" անվանումը:
Նա որպես օրինակ է ներկայացվում բոլոր երիտասարդներին և նրա մասին դեռ շատ կխոսվի Երիտասարդների համաշխարհային օրերի ընթացքում, որոնք տեղի կունենան 2016թ. հուլիսին Կրակովում (Լեհաստան):
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
Pour nous aider : https://www.tipeee.com/net-for-god-fr
moins

Regarder la bande-annonce