Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ
20 vues • 01/10/2018 • 29:15
Ինչպե՞ս առաջ գնալ միասնության համար տարվող աշխատանքում: Ինչպե՞ս անել, որ քրիստոնեական անթիվ եկեղեցիները, որոնք ծաղկում են ապրում ողջ աշխարհում ու հաճախ տեղյակ չեն միմյանցից, հանդիպեն ու սիրեն միմյանց:
Այսօր էկումենիկ երկխոսությունն այլևս միայն պատմական կոչվող եկեղեցիներին չէ, որ վերաբերում է, այլ նաև՝ նոր եկեղեցիներին՝ ավետարանչական, հոգեգալստական և խարիզմատիկ, մինչդեռ քրիստոնյաների 2/3-ը այսօր հարավի երկրներից են: Հենց այս համատեքստում է, որ Քրիստոնեական համաշխարհային ֆորումը վերջին երկու տասնամյակների ընթացքում դարձել է բացառիկ մի տարածք, որտեղ այսքան տարբեր բոլոր եկեղեցիները կարող են սովորել ճանաչել միմյանց ու փոխադարձ հարստանալ: Քրիստոնեական համաշխարհային ֆորումի վերջին մեծ հանդիպումը տեղի ունեցավ Կոլումբիայի Բոգոտա քաղաքում 2018թ. ապրիլի 24-ից 27-ը: Դրան մասնակցում էին 55 երկրների եկեղեցիների 250 ղեկավարներ: Ու այնտեղ ևս հրաշք տեղի ունեցավ. Աստծո գործունեության հրաշալի բացահայտումը այլ դավանանքներում, փոխանակումների խորությունը, իրար լսելու որակը, որոնք թույլ տվեցին հաղթահարել նախապաշարումներն ու ապրել իրական հաղորդակցություն:
2018-2019թթ. Նեթ ֆոր Գոդ տարեսկզբին այս ֆիլմը առիթ է անցած ճանապարհով ուրախանալու ու Քրիստոսի աղոթքն ավելի ինտենսիվ կերպով ապրելու համար, «թող բոլորը մեկ լինեն, որ աշխարհը հավատա»: Քրիստոնեական համաշխարհային ֆորումի բացառիկ փորձառությունը միասնության այս ճանապարհին դիմում է եկեղեցիներին: Այս ֆիլմը 15 րոպեանոց կարճ տարբերակով այս տարվա սեպտեմբերի 26-ին Հռոմում ներկայացվել է պապական խորհրդի լիագումար ժողովին՝ քրիստոնյաների միասնականությունը խթանելու համար:
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
Pour nous aider : https://www.tipeee.com/net-for-god-fr
moins

Regarder la bande-annonce