Որովհետև նրանք շատ սիրեցին Հայր Լատաստ
10 Aufrufe • 1. Oktober 2012 • 29:44
Այսօր Նեթ ֆոր Գոդը ձեզ առաջարկում է բացահայտել Բեթանիայի դոմինիկյան քույրերի կոչումն ու խարիզմայի գեղեցկությունը: Ներկա լինելով մի շարք երկրներում` նրանք կրոնական միաբանություն են կազմում, որն իր շուջն
է համախմբում բանտերից դուրս եկած, ծանր անցյալ ունեցող ու նրանց հետ համեմատած պակաս ծանր կյանք ունեցող կանանց: Բոլոր այդ կանայք նվիրվում են Աստծուն համեստորեն ձևավորվող բարեգթության եղբայրական միաբանության մեջ:
Բայց ի՞նչ ծագում ունի Բեթանիայի կրոնավորների այս հրաշքը: Այս քույրերն այսօր ապրում են «բարեգթության եղբայրական միաբանության » մեջ, քանի որ նրանց կանչը հիմվում է հույսի խոսքի վրա: Այդ խոսքը 1864թ.-ին նրանց հասանելի դարձրեց Հայր Ժան-Ժոզեֆ Լատաստը, երբ քարոզում էր Ֆրանսիայի Կադիլակ բանտի կալանավոր կանանց :
Երիտասարդ քարոզիչը տպավորված էր այդ կանանց հետ իր հանդիպումից, որոնց անվանում էր «իմ սիրելի քույրեր»: Նա հիացմունքով նկատում էր, որ հանցանքից կործանված կյանքը կարող է անակնկալ ներքին ազատություն ապրել, երբ հանդիպում է Աստծո անսահման բարեգթությանը:
Այդպես է, որ Հայր Լատաստը որոշում է մինչև վերջ իրականացնել այն ծրագիրը, որի գաղափարը նրա մոտ առաջանում է բանտարկյալների մեջ որպես եղբայր աղոթելիս. այդ գաղափարը դոմինիկյան համայնք ստեղծելու ծրագիր էր, որում պակաս ծանր անցյալ ունեցող կանանց կողքին կներգրավվեին նաև բանտից դուրս եկած կանայք:
Հասարակության թերահավատ վերաբերմունքը բանտից դուս եկած կանանց նկատմաբ ուղղորդում է նրան հրատարակել «Արդարացվածները »` 76 էջանոց մի գիրք, որը ներկայացնում է Բեթանիայի տան ստեղծման ծրագիրը: Այդպիսով նա հարցադրում է անում քաղաքական ու հանրային կարծիքին. «եթե բանտարկյալ այս կանայք ամբողջովին արդարացված են Աստծո աչքերում, ինչու՞ պետք է մեր հասարակությունը շարունակի նրանց մերժել, երբ նրանք դուրս են գալիս բանտից»:
1866թ. մայիսից չնայած բազում դժվարություններին, հիմնումը կոնկրետանում է Մայր Անրի Դոմինիկի նախախնամական ժամանումով: Նա Տուրի ներկայացուցչության կրոնավոր էր, ով դառնալու էր Բեթանիայի առաջին ղեկավարը: 1866թ.-ին մի տուն
է գտնվում ֆրասնե լը Շատոյում Բըզանսոնի մոտ. առքը արագ կազմակերպվում է մի հարուստ բարեգործ կոջ շնորհիվ… ով անզգուշորեն տեղավորվել էր գնացքի նույն խցիկում, ինչ Հայր Լատաստը: Այդպիսով 1866թ. օգոստոսի 14-ին հիմնվում
է Բեթանիայի տունը: Աստիճանաբար առաջին քույրերն ու արդարացվածները գալիս են: Տարիներ շարունակ նրանք իրար փոխարինում են ու տարածվում տարբեր երկրներում մինչ օրս:
Հայր Լատաստի ու Բեթանիայի դոմինիկյան կրոնավորների պատմությունը իր մեջ կրում է մի կարևոր ուղերձ. Աստծո բարեգթությունը այնպիսի բաներ կարող
է իրագործել մարդկանց սրտերում, որ անհնար է անտարբեր մնալ:
Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».
Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
Pour nous aider : https://www.tipeee.com/net-for-god-fr
weniger
հայերեն (armenian)