ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ (2) Բոլոր ազգերից աշակերտներ պատրաստեք Եղբայր Անդրեի Աստծո մաքսանենգի հետ

ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ (2) Բոլոր ազգերից աշակերտներ պատրաստեք Եղբայր Անդրեի Աստծո մաքսանենգի հետ

120 zobrazení • 1. 11. 2009 • 35:44

Լույսի ուժերը իր գրքում Եղբայր Անդրեն գրում է հետևյալ հաստատուն միտքը.

«Տերը մեզ ասաց, որ գնանք ու աշակերտներ պատրաստենք բոլոր ազգերից:
Հրամանը արաբներին ու մուսուլմաններին վերաբերու՞մ է :
Ինչպե՞ս կարող ենք անտեսել մեկ միլիարդից ավելի մարդկային էակների,
որոնց Աստված հայտարարում է, որ սիրում է » :

Այս ֆիլմում Եղբայր անդրեն մեզ պատմում է իր կանչը և թե ինչպես է ապրում իր առաքելությունը մուսուլմանական աշխարհում : Մեզ համար կարևոր է հենց սկզբից նշել, որ այս ֆիլմը սկսվում էԵղբայր Անդրեի անձնական կանչ ծի պատմությամբ, այնուհեըև կոմունիստական բլոկի երկրներում ավետարանականացման իր փորձով ; նա ապրում է իր առաքելությունը մուսուլմանների մեջ տասներկու տարվա իր նախարարության ընթացքում այս քրիստոնյա եղբայրների հետ արգելված տարածքներում :

Եղբայր Անդրեն ավետարանական քարոզիչ է, հոլանդացի : Ամուսնացած, հինգ երեխայի հայր 1955թ.-ից Բաց Դռներ առաքելության հետ, որ հիմնել է, աշխատում է առանց հանգստի լքված քրիստոնյաների մեջ` թշնամական միջավայրում :

Նրա կոչումը արտահայտվել է շատ զարմանալի պայմաններում : 1945թ.-ին 17 տարեկանում Եղբայր Անդրեն մտնում է հոլանդական գաղթականների խմբեր` Ինդոնեզիայի պատերազմում : Երեք տարվա մարտից հետո` ոտքից վիրավոր, հիվանդանոցի իր մահճակալաին Աստվածաշունչը կարդալիս է, որ նա անձնական հանդիպում է ապրում Քրիստոսի հետ :
Պատասխանելով Տիրոջ` առաքյալ լինելու կանչին` Շոտլանդիայի աստվածաշնչյան դպրոցի երկու տարվա վերապատրաստումից հետո, Անդրեն տեսնում է մի օրաթերթում ֆեստիվալի մի հայտարարություն : 1955թ.-ի հուլսին` սառը պատերազմի ժամանակ, նա մեկնում է առանց իմանալու, թե դա ուր է իրեն տանելու կոմունիստ երիտասարդությունների կոնգրես Լեհաստանում ; այնտեղ երկաթյա վարագույրի հետևում նա ստանում է այս Խոսքը Հայտնության գրքից. « Ուշադիր եղիր և ամրապնդիր մնացածը, որ պատրաստ է մետնել» : Նա հասկանում է, որ Աստված կանչում է իրեն ամրապնդելու կոմունիզմի կողմից հալածված եկեղեցին :

Այդպես է, որ Եղբայր Անդրեն, ինչպես գրում է ավելի ուշ, դառնում է Աստծո Մաքսանենգը : Ավելի քան 12 տարի աստվածաշնչերով լցված իր Ֆոլցվագեն ավտոմեքենայով կոմունիստական բլոկի ամենաթշնամական երկրերի սահմանները լցնում է Աստվածաշնունչներով : Տարիների ընթացքում Եղբայր Անդրեն հիմնում է Բաց Դռների առաքելությունը, որով միլիոնավոր Աստվածաշունչներ հասան Արևելյան Եվրոպա, այնուհետև Չինաստան, Կուբա, Հյուսիսային Կորեա, Վիետնամ… 1968թ-ին « Մաքսանենգը » կոչվող իր գրքի պատճատով մուտքը արևելքի երկրներ արգելվեց :

Նա հասկանում է, որ իր առաքելությունը պետք է շարունակվի Միջին-Արևելքում` հակամարտություններից ու մուսուլման երկրներում հալածանքներից ճնշված քրիստոնյա եղբայրների կողքին : Շատ արագ նա հասկացավ, որ հալածանքների հիմքում ընկածներին օգնության գալու ու հասնելու լավագույն միջոցը նրանց Քրիստոսի սերը ճանաչել տալն է : Այդպես է, որ առաջնորդվելով իրադարձություններով Եղբայր Անդրեն նվաճում է ավելի քան քառասուն տարի մուսուլմանական աշխարհը` ամենառադիկալ մուսուլմանական շարժումների հետ կապի մեջ լինելով : Լիբանանը քայքայող քաղաքացիական պատերազմի ժամանակ 1975-ից 1990 թվականներին Եղբայր Անդրեն հանդիպում է շիիտ Շեյխ Մոհամեդ Հուսեին Ֆադլալլահի` Լիբանանում Հեղբոլահի հիմնական ղեկավարներից մեկի հետ ; նրա կապերը պաղեստինյան իսլամիստական ռադիկալ խմբի հետ, Համասը, նրան տանում են նաև դեպի շարժման հիմնադիր Շեյխ Ահմադ Յասինի հետ հանդիպումը 1997թ.-ին : Եղբայր Անդրեի առաքելությունը քաղաքական բնագավառում միջամտելը չէ, այլ ներկայացնել Քրիստոսին նրանց, ում հանդիպում է` սկսելով հենց ինքը նրանցանկեղծորեն սիրելով :

* * *
Իսլամի վերաբերյալ աշխարհայացքը, որ Եղբայր Անդրեն ներկայացնում է այս ֆիլմում հիմնված է մուսուլմանների հետ իր բազմաթիվ փորձառությունների վրա, հասարակ հավատացյալներ կամ ֆունդամանտալիստ իսլամական շարժումների ղեկավարներ : Նա առաջադրում է հինգ հիմնական կետ.

1. Իր աշխարհայացքը իսլամի նկատմամբ
2. Ինչպե՞ս մոտենալ մուսուլմաններին
3. Երբ մուսուլմանները դառնում են քրիստոնյա…
4. Ինչպե՞ս մուսուլմանը կարող է ճանաչել Հիսուս Քրիստոսին
5. Մեծ մարտահրավերը քրիատոնյաների համար


Ce film est réalisé par la Communauté du Chemin Neuf via le réseau international de prière « Net for God ».

Pour plus d'informations : www.netforgod.tv
Pour nous contacter : netforgod@chemin-neuf.org
méně

Jazyky :
հայերեն (armenian)
Toto médium je k dispozici také v :
Français
English
Deutsch
(arabic) العربي
Créole mauricien
Español
Magyar
Italiano
日本 (japanese)
Latviski
Lietuvių
Malagasy
Nederlands
Česky
Lingala
Mooré
Kanál: Net For God